Մետաղյա թռիչք. Նունե Թումանյանի և Գևորգ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)
Մշակույթ
00:59 26/07/2013

Մետաղյա թռիչք. Նունե Թումանյանի և Գևորգ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)

Երևանում, Նկարիչների միությունում բացվել է  քանդակագործներ Նունե Թումանյանի և Գևորգ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը: Նունե Թումանյանը Նկարիչների միության անդամ է, դոցենտ:  Նրա յուրօրինակ ու անգամ երևակայություն զարմացնող քանդակները միշտ անհամբեր սպասելի են: 

Նունեն խոսել չի սիրում, ուստի պիտի կարողանալ ասելիքը լսել նրա այսքան մետաղական ու միևնույն ժամանակ այսքան նուրբ ու կենդանի խոսքի մեջ: 

Գևորգ Հարությույանը ցուցադրության բացման օրը համեստորեն կարծես կողմ էր քաշվել, օրվա հիմանական «Շնորհավորում եմ»-ները և համբուրները թողնելով կնոջը, նրա հետ հիմնականում կիսելով «Հիանալի է»-ն:  Ի դեպ` Գևորգի կենդանիների քանդակներում թաքնված հումոր կա, այդպես կարող եք ավելի հեշտ տարբերել որը ումն է:

Լուսանկարները շատ էին, սակայն քիչն ենք ներկայացնում, որպեսզի բաց չթողնեք հնարավորությունը ու այցելեք ամենակենդանի ցուցադրություններից մեկը:

 
Սպասում են բացմանը:

Բացում.
Սկսվեց:

 

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 



Նունե Թումանյանը.  

Ի դեպ, սիմվոլիկ է` նրա «Սեր» ստեղծագործությունը Իտալիայի Ռավենա քաղաքում Դանթեի «Աստվածային կատակերգությանը» նվիրված բիենալեում արժանացել էր մրցանակի: 

Նունեի հետ մեր նախորդ հանդիպումը`  այստեղ :

Նշենք, որ ցուցադրության սրահը բաց է  ամեն օր մինչև 21:00

Placeholder
Մետաղյա թռիչք. Նունե Թումանյանի և Գևորգ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)