ՍԱՊԾ. «Roshen»-ի արտադրանքի վերաբերյալ կատարվում են ճշտումներ
Տնտեսություն
14:53 29/07/2013

ՍԱՊԾ. «Roshen»-ի արտադրանքի վերաբերյալ կատարվում են ճշտումներ

Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ-ում արգելվել է ուկրաինական «Roshen» ընկերության կոնֆետեղենի վաճառքը` որոշումը կայացրել է «Ռոսպոտրեբնադզորը»: Քանի որ «Roshen»-ի արտադրանքը լայն սպառում ունի նաև Հայաստանում, ապաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ են պատրաստվում իրենք անել «անվտանգության կանոնների խախտումով» արտադրված կոնֆետեղենի հետ:

Panorama.am-ի հարցին ի պատասխան Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնեցին, որ իրենք արդեն զբաղվում են հարցով, այս պահին ճշտումներ են կատարվում «Roshen»-ի արտադրանքի վերաբերյալ, ինչի մասին կտեղեկացվի ավելի ուշ:

Նախորդող`  «Roshen»-ի արտադրանքն արգելվել է վաճառքի ՌԴ-ում

Placeholder
ՍԱՊԾ. «Roshen»-ի արտադրանքի վերաբերյալ կատարվում են ճշտումներ