Հայ շախմատիստները շարունակում են փայլել Իսպանիայում
Սպորտ
15:40 30/07/2013

Հայ շախմատիստները շարունակում են փայլել Իսպանիայում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող օփենում 7 տուրից հետո վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն առաջատարից հետ է մնում կես միավորով: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ունի 5 միավոր:
Հատկանշական է, որ նախավերջին` 8-րդ տուրում կենտրոնականն է Գրիգորյան-Մովսիսյան պարտիան:
 

Placeholder
Հայ շախմատիստները շարունակում են փայլել Իսպանիայում