Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի « Blue Rhino» քիմիական գործարանում տեղ են ունեցել մի շարք պայթյուններ: Կրակը հասել է մի քանի տասնյակ մետր բարձրության: Կան մեծ թվով տուժածներ, հնարավոր է՝ նաև զոհեր:
Քիմիական գործարանի մերձակա շրջաններում իրականացվում է տարհանում: Այս մասին հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ականատեսների վկայությամբ՝ քիմիական գործարանի կողմից լսվել են մի քանի պայթյուններ, որոնց հարվածային ալիքը զգացվել է կիլոմետրից ավելի հեռավորությունից: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ գիշերային հերթապահին գործարանում աշխատող 24 մարդ անհետ կորած են համարվում: Նշվում է, որ գործարանում կարող են լինել պայթունավտանգ գազ պարունակով մի քանի հազարի հասնող մեծ կոնտեյներներ: