Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրվա մամուլ
10:00 30/07/2013
Հանրահավաքներ անցկացնելու Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումն անակնկալ է եղել նաև կուսակիցների համար
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Շատերին զարմացրել է այն, որ «Ժառանգությունը» անսպասելիորեն դիմել է քաղաքապետարան՝ իրազեկելով, որ օգոստոսի 1-22-ը ամեն օր հանրահավաքներ են անցկացնելու։ Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այդպիսի որոշումն անակնկալ էր նաև կուսակիցների համար։ Մեր աղբյուրը նշում է, որ մինչ այդ նման մտադրություններ չկային, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը անսպասելիորեն դիմեց այդ քայլին՝ մի քանի արևմտյան դիվանագետների հետ շփում ունենալուց հետո»:
Placeholder