Բժիշկները պայքարում են Մարկ Սաղաթելյանի կյանքի համար
Առողջություն
16:42 30/07/2013

Բժիշկները պայքարում են Մարկ Սաղաթելյանի կյանքի համար

Շոումեն Մարկ Սաղաթելյանն այս պահին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում`  սուր լեյկոզ ախտորոշմամբ: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Panorama.am-ին հայտնեց կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, բժիշկներն այժմ պայքարում են սիրելի հաղորդավարի կյանքի համար, քանի որ լեյկոզն իր մոտ բարդացումներ է առաջացրել, իսկ գլխուղեղում կա նաև արյան զեղում.

«Պայքարում ենք»,- կարճ ասաց Սիրանույշ Սերգեևնան:

Հիշեցնենք, մեկ տարի առաջ` հունիսի 22-ին Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով տուժել էին հայտնի շոումեն, նախկին «КВН»-ի առաջատարներից Մարկ Սաղաթելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանը:

Նախորդիվ`
Պատահարի հետևանքով Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր Նազարյանը տեղափոխվել են հիվանդանոց
 

Placeholder
Բժիշկները պայքարում են Մարկ Սաղաթելյանի կյանքի համար