Հոնդուրասում համաճարակի տարածման պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն
Աշխարհում
11:57 31/07/2013

Հոնդուրասում համաճարակի տարածման պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն

Հոնդուրասի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել «դենգե» տենդի համաճարակի տարածման պատճառով: Պաշտոնական տվյալներով՝ տարվա սկզբից համաճարակի զոհ են դարձել 16 մարդ, իսկ 14 հազարը վարակվել են այդ վտանգավոր հիվանդությամբ: Այս մասին հայտնում է «Euronews»-ը:

Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է պայքար մոծակների դեմ, որոնք հանդիսանում է այդ հիվանդության տարածողներ:

Նշվում է, որ 2012թ.-ին Հոնդուրասում տենդի համաճարակի զոհ է դարձել 2 մարդ, իսկ ամենամեծ մահացության դեպքերը գրանցվել են 2010թ.-ին, երբ հիվանդությունից մահացել են 83 մարդ:

Նշենք, որ «դենգե» տենդի համաճարակը սուր վիրուսային հիվանդություն է, որը Լատինական Ամերիկա է փոխանցվել նախանցած դարում Ասիայից: Ամեն տարի այդ համաճարակը խլում է հազարավոր կյանքեր աշխարհի արևադարձային շրջաններում:
 

Placeholder
Հոնդուրասում համաճարակի տարածման պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն