Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր`   Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև
Քաղաքական
12:26 31/07/2013

Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր` Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:


 

Placeholder
Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր` Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև