Առաջիկայում ստեղծվելիք քաղաքաշինության պետական կոմիտեն կղեկավարի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը
Օրվա մամուլ
09:20 31/07/2013

Առաջիկայում ստեղծվելիք քաղաքաշինության պետական կոմիտեն կղեկավարի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն, առաջիկայում Հայաստանում կստեղծվի մի նոր գերատեսչություն՝ քաղաքաշինության պետական կոմիտե: Ընդ որում, արդեն հայտնի է, որ այն գլխավորելու է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նման կոմիտեի ստեղծման գաղափարի հեղինակը հենց Նարեկ Սարգսյանն է, որը ղեկավարելով այդ կոմիտեն, կստանա նոր լիազորություններ, և ընդհանրապես, սա կդառնա քաղաքաշինության ոլորտի սուպերգերատեսչություն:

«Թե ինչի դա կհանգեցնի, դժվար չէ կռահել, հաշվի առնելով մասնավորապես այն, ինչ տեղի ունեցավ և տեղի է ունենում Երևանի կենտրոնում՝ կանաչ տարածքների ոչնչացում, փայլփլուն, անդեմ շենքեր, կառույցների անասելի խտացում…: Ըստ ամենայնի, Նարեկ Սարգսյանն իր ներկայիս պաշտոնում, այնուամենայնիվ, լիազորությունների պակաս է զգում և որոշ դեպքերում կաշկանդված է իր «միջտիեզերական» քաղաքաշինական իդեաները իրականացնելիս»-գրել է թերթը:

Placeholder
Առաջիկայում ստեղծվելիք քաղաքաշինության պետական կոմիտեն կղեկավարի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը