«DigiCamp» ամառային տեխնոլոգիական ձեռներցության ճամբար` Ծաղկաձորում
ՏՀՏ-ն Հայաստանում
19:19 01/08/2013

«DigiCamp» ամառային տեխնոլոգիական ձեռներցության ճամբար` Ծաղկաձորում

Ծաղկաձորում, օգոստոսի 1-10-ը, կկայանա «DigiCamp» ամառային տեխնոլոգիական ձեռներցության ճամբարը: Այս մասին հայտնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

Միջոցառումը նպատակ ունի համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող եւ կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը եւ սեփական բիզնեսի ստեղծումը:

DigiCamp-ի ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտի առաջնորդների հետ, կլսեն նրանց հաջողության պատմություններն ու կբացահայտեն առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները:

Նշենք, որ DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաեւ «Դ-Լինկ» ընկերությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

 

Placeholder
«DigiCamp» ամառային տեխնոլոգիական ձեռներցության ճամբար` Ծաղկաձորում