ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ
Մշակույթ
18:50 02/08/2013

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից:

«Հայ կինոյում և թատրոնում նրա ստեղծած տպավորիչ և փայլուն կերպարները միշտ վառ կմնան մեր արվեստասերների հիշողության մեջ: Հայրենասեր մտավորականի անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ազատ Գասպարյանի ընտանիքին, մերձավորներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նշենք, որ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր Ազատ Նիկոլայի Գասպարյանի մահվան կապակցությամբ  ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
 

Placeholder
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ