Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ազատը կարծես հավերժ երեխա լինի». Oգոստոսի 13-ին նրա սեղանին էր դրվելու «Ազատ Գասպարյանի ֆենոմենը» գիրքը (Տեսանյութ)
Երեկ կյանքից հեռացավ հայ կինոյի և թատրոնի անվանի դերասան Ազատ Գասպարյանը: Նրա արվեստի բազմահազար երկրպագուները դեռ երկար տարիներ կհիշեն դերասանի կերտած դերերն ու ասմունքը, հատկապես չարենցյան ընթերցումները:
Ազատ Գասպարյանը օգոստոսի 13-ին կդառնար 70 տարեկան: Ինչպես նշել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, պատրաստվում էին շուքով նշել այդ հոբելյանը, Գյումրու քաղաքապետարանը նախագիծ էր պատրաստել՝ նրան Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին, օգոստոսի 13-ին նրա սեղանին էր դրվելու Լևոն Մութաֆյանի «Ազատ Գասպարյանի ֆենոմենը» գիրքը...Ավաղ, ամեն ինչ մնաց կես ճանապարհին...
«Ազատը անհանգիստ էություն է: Կարծես հավերժ երեխա լինի, որովհետև եթե արվեստագետը երեխայի հայացքով չի նայում աշխարհին, այսինքն` կորցրել է զարմանալու, հիանալու հատկությունը, կարծում եմ` վերջացած է»,- այս մասին «Կյանքն ինչպես կա» ֆիլմաշարում նշել է ասմունքող Սիլվա Յուզբաշյանը և հավելել. «Կարելի է լինել բեմարվեստի մարդ, կարելի է լինել նույնիսկ ժողովրդական, բայց չլինել արտիստ: Ազատը բնությունից կարծես արտիստի խառնվածք ունի.: