Հ. Մելիք-Շահնազարյան. ԼՂՀ այցելող գործիչներն իրենց ընտրությունը նախօրոք են կատարած լինում
Քաղաքական
12:15 03/08/2013

Հ. Մելիք-Շահնազարյան. ԼՂՀ այցելող գործիչներն իրենց ընտրությունը նախօրոք են կատարած լինում

«Պետք է ասել, որ նման ցուցակի առկայությունը հայտնի փաստ էր: Ադրբեջանն անընդհատ տարբեր մակարդակի պաշտոնյաների շուրթերով հնչեցնում է նորանոր մարդկանց անուններ, ում մուտքն Ադրբեջան այսուհետև արգելված է լինելու»,- անդրադառնալով Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հրապարակած` Արցախի հանրապետություն այցելած անձանց ցուցակին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ հրապարակելով ցուցակը, այն էլ լուսանկարներով և այլ տվյալներով, փորձում են Արցախը ցանկացած միջազգային զարգացումներից կտրելու քաղաքականությունն ավելի ակնառու դարձնել. «Դրանով իսկ, ըստ երևույթին, փորձելով հետագայում կանխել այլ քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների այցը ԼՂՀ»:

«Բայց պետք է ասել, որ 35 էջանոց ցուցակը, որը տեղադրված է Ադրբեջանի կառավարության կայքում, որևէ լուրջ ազդդեցություն չի թողնելու, որովհետև այն մարդիկ, ովքեր արդեն գալիս են Արցախ և Հայաստան, նրանք այսպես թե այնպես տեղեկացված են լինում Ադրբեջանի հետ պատերազմի մասին և իրենց ընտրությունը նախօրոք են կատարած լինում»,- եզրափակեց քաղաքագետը:

Նախորդիվ`
Մոնսերատ Կաբալիեն, ՌԴ Պետդումայի անդամը և ևս 333 հոգի. Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է Արցախ այցելած անձանց ցուցակը

Placeholder
Հ. Մելիք-Շահնազարյան. ԼՂՀ այցելող գործիչներն իրենց ընտրությունը նախօրոք են կատարած լինում