Արթուր Աբրահամ. «Շտիգլիցը ստիպված է մենամարտել մեր զույգի հաղթողի հետ»
Աշխարհում
18:11 05/08/2013

Արթուր Աբրահամ. «Շտիգլիցը ստիպված է մենամարտել մեր զույգի հաղթողի հետ»

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ցանկանում է 3-րդ անգամ մենամարտել Ռոբերտ Շտիգլիցի հետ: Այս մասին տեղեկացնում է«Boxingscene»-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Աբրահամը մենամարտ կանցկացնի նամբիացի բռնցքամարտիկ Վիլբիֆորս Շիhեպոյի հետ` WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Աբրահամի խոսքերով, սակայն, Շտիգլիցը խուսափում է իր հետ մենամարտելուց:

«Շտիգլիցը չի ցանկանում մենամարտել ինձ հետ, այդ պատճառով իմ մրցակիցը կլինի Շիհեպոն: Այդ մենամարտում հաղթանակն ինձ հնարավորություն կտա WBO-ի վարկանիշային ցուցակում բարձրանալ 3-րդ հորիզոնական` շրջանցելով նամիբիացի մարզիկին: Ամեն դեպքում, Ռոբերտը ստիպված է մենամարտել մեր դիմակայության հաղթողի հետ»,- նշել է Աբրահամը:
 

Placeholder
Արթուր Աբրահամ. «Շտիգլիցը ստիպված է մենամարտել մեր զույգի հաղթողի հետ»