Վերջին երկու օրվա ընթացքում հայկական կողմից 3 զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն խոստանում է՝ անպատասխան չի մնա
Քաղաքական
13:08 06/08/2013

Վերջին երկու օրվա ընթացքում հայկական կողմից 3 զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն խոստանում է՝ անպատասխան չի մնա

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրանքները, ինչի հետևանքով վերջին երկու օրերի ընթացքում 3 հայ զինծառայող վիրավորել է: Զգուշացնում ենք,  ինչպես միշտ, հայկական զինված ուժերը տվել են և տալու են շեշտակի պատասխաններ»,- Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում սահմանագծին և ո՞րն է լինելու հայկական կողմի արձագանքը  միջադեպերին, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս ընդգծեց. «ադրբեջանական կողմից եղած կորուստների պատասխանատվությունը մնում է ադրբեջանական կողմի վրա»:

«Հայկական կողմն այնքան է շարունակելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական կողմին, մինչև նրանք հրաժարվեն  իրենց սադրիչ մտադրություններից»,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը:

Նշենք, որ զինծառայողները հիմնականում հրազենային վիրավորում են ստացել դիպուկահարների կրակից:

Նախորդող` ՊՆ. Ադրբեջանական կողմից արձակված գնդակից հայ սպա է վիրավորվել

Նոր տեղեկություններ սահմանից. Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն

Placeholder
Վերջին երկու օրվա ընթացքում հայկական կողմից 3 զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն խոստանում է՝ անպատասխան չի մնա