Քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած ակտիվիստին տեղափոխել են հիվանդանոց
Առողջություն
11:28 06/08/2013

Քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած ակտիվիստին տեղափոխել են հիվանդանոց

Քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ բժիշկներն աղտորոշել են արևահարություն. Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում, տեղեկացնում են «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունից:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը 11 օրերի ընթացքում նստացույցի մասնակիցներին չի թույլատրել վրան կամ հովհանոց տեղադրել: Ըստ աղբյուրի, հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջև՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա հիվանդանոցից: Այսօր առավոտյան Սուրեն Սահակյանից հիվանդանոցում պահանջել են գումար: Այս պահի դրությամբ Սուրենը դուրս է գրվել հիվանդանոցից կատետրը ձեռքին եկել է քաղաքապետարան: Նրա վիճակը մնում է անփոփոխ:

Placeholder
Քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած ակտիվիստին տեղափոխել են հիվանդանոց