Բեյլին սպառնացել են սպանել
Աշխարհում
15:27 06/08/2013

Բեյլին սպառնացել են սպանել

«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարետ Բեյլը, ով մոտակա ժամանակաշրջանում, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», տհաճ հեռախոսազանգ է ստացել: Անծանոթ մեկը զանգահարել է «Էնֆիլդի» մարզաբազա և սպառնացել է սպանել ֆուտբոլիստին:

Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, սպառնացողը լակոնիկ է արտահայտվել, սակայն նրան բավական լուրջ են ընդունել: Եվ քանի որ Գարետն այդ պահին մարզաբազայում չի եղել, այդ հարցով զբաղվել են անվտանգության աշխատակիցները:

Բեյլի տեղափոխությունն «Արքայական ակումբ» կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ընթացքում ամենաթանկ տրանսֆերը, քանի որ «Ռեալը» Գարետի համար պատրաստ է վճարել 100 մլն ֆունտ ստեռլինգ:
 

Placeholder
Բեյլին սպառնացել են սպանել