Ջեյմս Ուորլիքը` Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ
Քաղաքական
10:33 06/08/2013

Ջեյմս Ուորլիքը` Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հայտարարել է Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու որոշման մասին:

«Նա առաջին կարգի դիվանագետ է, և ես վստահ եմ, որ հրաշալի աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում։ ԱՄՆ-ն առաջվա պես հավատարիմ է երկու կողմերին օգնելու հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ լուծման հասնելու համար»,- նշված է Քերիի հայտարարության մեջ։

Ուորլիքն իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերից։

Կայքը նշում է, որ նա եղել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ նեկայացուցչի տեղակալը։ Մինչ այդ նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2009-2012):

Placeholder
Ջեյմս Ուորլիքը` Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ