ՄԱԿ-ը Ռոուհանիին միջուկային զինաթափման հարցին նվիրված նիստին մասնակելու հրավեր է ուղարկելու
Քաղաքական
14:53 06/08/2013

ՄԱԿ-ը Ռոուհանիին միջուկային զինաթափման հարցին նվիրված նիստին մասնակելու հրավեր է ուղարկելու

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում միջուկային զինաթափման հարցի շուրջ նվիրված նիստին մասնակցելու հրավեր է ուղարկվելու Իրանի նորընիտիր նախագահ Հասան Ռոուհանիին:

«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, այս մասին Իրանի ԱԳ իրավական և միջազգային հարաբերությունների հարցերով փոխնախարար Մոհամադ-Մեհդի Ախունդզադեի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշը:

«Մոտ ապագայում ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի անունով հրավեր է ուղարկելու»,-ասել է Կուբիշը:

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում: Լիագումար նիստին նախատեսված է բարձր մակարդակով երկու նիստ գումարել:

ԱՄՆ-ը, Իսրայելը և ԵՄ մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու մեջ և պահանջում են Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների խստացում: Իրանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները և հայտարարում, որ իր միջուկային ծրագրերն ունեն բացառապես խաղաղ բնույթ:
 

Placeholder
ՄԱԿ-ը Ռոուհանիին միջուկային զինաթափման հարցին նվիրված նիստին մասնակելու հրավեր է ուղարկելու