Երևանում կանցկացվի իրանական ապրանքների 15-րդ ցուցահանդեսը
Տնտեսություն
11:46 07/08/2013

Երևանում կանցկացվի իրանական ապրանքների 15-րդ ցուցահանդեսը

«Երևանում կանցկացվի իրանական ապրանքների 15-րդ ցուցահանդեսը»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը:

Լևոն Ահարոնյանի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 26-ից սկսած 4 օր շարունակ տարբեր ոլորտներում աշխատող իրանական ընկերությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց ապրանքները:

Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության տարեկան ծավալը կազմում է շուրջ 380 միլիոն դոլար, որի 90 տոկոսը բաժին է ընկնում իրանական ապրանքների արտահանմանը Հայաստան:

Երկու երկների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կողմերը նպատակ ունեն ապրանքաշրջանառության ծավալները հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի:

Հիշեցնենք, որ Թեհրանի առևտրարդյունաբերական և Իրան-Հայաստան առևտրական պալատները Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ ս.թ. հուլիսի 16-ին Երևանում կազմակերպել էին Հայաստան-Իրան գործարար համաժողով, որին մասնակցեցին ավելի քան 60 իրանական ընկերություններ:

Նախորդող հրապարակումներ՝

Երևանում մեկնարկեց Հայաստան-Իրան գործարար համաժողովը

Իրանի նոր իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները. Իրանագետի մեկնաբանությունը

Placeholder
Երևանում կանցկացվի իրանական ապրանքների 15-րդ ցուցահանդեսը