Շիրակի մարզի Բայանդուր համայնքում ղեկավարի ընտրություններ են
Օրվա մամուլ
09:37 07/08/2013

Շիրակի մարզի Բայանդուր համայնքում ղեկավարի ընտրություններ են

«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում կարդում ենք. «Օգոստոսի 11-ին տեղի կունենան Շիրակի մարզի Բայանդուր համայնքի ղեկավարի ընտրությունները:

Այս պահի դրությամբ կա գրանցված երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Դավիդ Դավդյանը և ԲՀԿ-ական Խորեն Սմբատյանը, որը նախկին համայնքապետի տեղակալն է:

Թերթը հիշեցնում է, որ Բայանդուրի ԲՀԿ-ական ղեկավար Հովակիմ Սարգսյանը մոտ մեկ ամիս առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել: Գյուղացիների խոսքով` Սարգսյանն առողջական խնդիրներ է ունեցել»:
 

Placeholder
Շիրակի մարզի Բայանդուր համայնքում ղեկավարի ընտրություններ են