Զ.Փոստանջյան. «Ժառանգությունում» թիվ 38-ի վերաբերյալ արդեն որոշակիություն կա
Քաղաքական
11:13 07/08/2013

Զ.Փոստանջյան. «Ժառանգությունում» թիվ 38-ի վերաբերյալ արդեն որոշակիություն կա

«Ժառանգություն» կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել, թե թիվ 38 ընտրատարածքում ում է առաջադրելու: Այս մասին Panorama.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Իսկ այս պահին Սյունիքում գտնվող «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն էլ հայտնեց, որ հստակ մտադրություն ունեն թեկնածու առաջադրելու. «Արդեն ունենք որոշակիություն, բայց դեռ վերջնական որոշում չկա: Վարչությունում կքննարկվի ու նոր որոշում կկայացվի»,- նշեց նա:

Նշենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, «Ժառանգությունում» քննարկվում է թիվ 38-ում հենց Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:


 

Placeholder
Զ.Փոստանջյան. «Ժառանգությունում» թիվ 38-ի վերաբերյալ արդեն որոշակիություն կա