Արտաշատում տաքսի ծառայությունները ավելացրե՞լ են ուղեվարձը
Օրվա մամուլ
09:40 08/08/2013

Արտաշատում տաքսի ծառայությունները ավելացրե՞լ են ուղեվարձը

Երեկ մի խումբ քաղաքացիներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհել են, որ Արտաշատ քաղաքում գործող տաքսի ծառայություններն իրենց ուղեվարձերը թանկացրել են: Եթե նախկինում 1 կմ-ի համար քաղաքացին վճարում էր 100 դրամ, հիմա վճարում է 120 դրամ, Այսինքն, եթե նախկինում 3500 դրամ էին վճարում Արտաշատից Երևան գալու համար, ապա հիմա`4200 դրամ:

Այս թեմայով «Ժողովուրդ»-ը զրուցել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ, որը խոստացել է զրուցել տաքսի ծառայությունների տնօրենների հետ:

«Այս պահին նման տեղեկություն չունեմ, բայց խոստանում եմ հետաքրքրվել»,-նշել է քաղաքապետը:

Placeholder
Արտաշատում տաքսի ծառայությունները ավելացրե՞լ են ուղեվարձը