Ռունին հեռացվել է մարզումից և ուղևորվել պահեստայինների կազմ
Աշխարհում
17:04 08/08/2013

Ռունին հեռացվել է մարզումից և ուղևորվել պահեստայինների կազմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վերջնականապես հոգնել է Ուեյն Ռունիի կամակորություններից և նրան ուղարկել պահեստայինների կազմ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Բացի այդ, Ռունին հեռացվել է թիմի հերթական մարզումից` կրկին գլխավոր մարզչի կարգադրությամբ:

Հիշեցնենք, որ Ուեյնը չի ցանկանում հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում» և այն ուզում է փոխարինել Պրեմիեր լիգայի մեկ այլ թիմով: Մասնավորապես, Ռունիի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել «Չելսին» ու «Արսենալը»:
 

Placeholder
Ռունին հեռացվել է մարզումից և ուղևորվել պահեստայինների կազմ