Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեռևս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ. Վարչապետ
Ֆինանսների նախարարության կողմից կատարված վերջին շաբաթվա մոնիտորինգը վկայում է, որ գնումների գործընթացում էական բարելավում և տեղաշարժ կա, մասնավորապես պայմանագրերի կնքման, պայմանագրերի մեջ ներառված դրույթների, մրցույթ հայտարարելու ժամանակի պահպանման: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` միևնույն ժամանակ նկատելով, որ կատարվածը ամենևին էլ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են:
«Դեռևս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք պետք է ոչ միայն նվազագույնի հասցնենք այդպիսի դեպքերը, այլև ընդհանրապես բացառենք: Սա նշանակում է, որ հոկտեմբերին մենք նորից իրականացնելու ենք ուսումնասիրություն գնումների գործընթացում, և խնդրում եմ, որպեսզի նախարարները իրենց անձնական հսկողության տակ պահեն խնդիրը», դիմելով կառավարության անդամներին ասաց Տիգրան Սարգսյանը: