Հայաստանի երիտասարդական հավաքականն «Աստանա Արենա» մարզադաշտում կանցկացնի առաջին մարզումը
Սպորտ
13:43 09/08/2013

Հայաստանի երիտասարդական հավաքականն «Աստանա Արենա» մարզադաշտում կանցկացնի առաջին մարզումը

Օգոստոսի 11-ին Աստանայում տեղի կունենա Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը Ղազախստանի և Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականների միջև: 

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացել է ՀՖՖ հավաքականների բաժնից, երիտասարդական հավաքականը ժամանել է Աստանա և հանգրվանել է «Քինգ Հոտել Աստանա» հյուրանոցում: Այսօր թիմը` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ կանցկացնի առաջին մարզումը «Աստանա Արենա» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Ղազախստան-Հայաստան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին` «Աստանա Արենա» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:

Placeholder
Հայաստանի երիտասարդական հավաքականն «Աստանա Արենա» մարզադաշտում կանցկացնի առաջին մարզումը