Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ասորիները կոչ են արել Քրդական տարածաշրջանային կառավարությանը ճանաչել հայերի և ասորիների ցեղասպանությունը
Ամերիկյան «Ասբարեզ» ժուռնալիստների ակումբի փոխանցմամբ, Ամերիկյան «Mesopotamian» կազմակերպությունը և Իրաքի քրիստոնյաների օգնության խորհուրդը (The Iraqi Christian Relief Council)-ը կոչ են արել Քրդական տարածաշրջանային կառավարությանը պաշտոնապես ներողություն խնդրել ասորի և հայ ցեղասպանություն վերապրածների ժառանգորդներից` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քրիստոնյաների դեմ արշավում թուրքերի դաշնակիցը լինելու համար:
Օգոստոսի 7-ին` ասորիների ցեղասպանության օրը, Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին ուղղված նամակում, աշխարհի բոլոր ասորիները պահանջել են Քրդական տարածաշրջանային կառավարությունից պաշտոնապես ճանաչել հայերի և ասորիների ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ վերջերս Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի վերին պալատը` Օրենսդիր խորհուրդը, պատմական աննախադեպ քայլ կատարեց` Ասորական համընդհանուր դաշինքի, Ավստրալիայի հունական խորհրդի և Հայ դատի գրասենյակի խնդրանքով, միաձայն ընդունեց ասորիների, հուների և հայերի ցեղասպանությունը ճանչելու վերաբերյալ ակտը: