Սերժ Սարգսյանն ընդունել է Կիրսան Իլյումժինովին
Սպորտ
17:41 13/08/2013

Սերժ Սարգսյանն ընդունել է Կիրսան Իլյումժինովին

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, գոհունակությամբ խոսել տարբեր մրցաշարերում հայ շախմատիստների հաղթանակների մասին, ինչպես նաև քննարկել ՖԻԴԵ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջև համագործակցությունը շարունակելու և խորացնելու ուղղությամբ հարցերի լայն շրջանակ:

Placeholder
Սերժ Սարգսյանն ընդունել է Կիրսան Իլյումժինովին