ԱԺ դահլիճում օդափոխման համակարգ է տեղադրվում. պատգամավորներն այլևս չեն ծլկի դահլիճից
Օրվա մամուլ
09:26 14/08/2013

ԱԺ դահլիճում օդափոխման համակարգ է տեղադրվում. պատգամավորներն այլևս չեն ծլկի դահլիճից

Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով ԱԺ աշխատակազմը նիստերի օվալաձև դահլիճում իրականացրել է օդափոխման համակարգի տեղադրման աշխատանքները:

«Չիլլեր» համակարգն արդեն տեղադրված է, ԱԺ պատգամավորներն այլևս քափ-քրտինքի մեջ կորած չեն ծլկի դահլիճից: Մինչդեռ նորոգված դահլիճը վերջին նիստերի ժամանակ վերածվել էր սաունայի, օդ չկար շնչելու, օդափոխության համակարգը բացարձակ չէր աշխատում, և պատգամավորները հերթով դուրս էին թռչում դահլիճից՝ չխեղդվելու համար: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Placeholder
ԱԺ դահլիճում օդափոխման համակարգ է տեղադրվում. պատգամավորներն այլևս չեն ծլկի դահլիճից