Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
xxxxxxxxxxxxxxՄեղադրանքները արդար չեն ու պատվեր են. Գարեգին Բ-ն պատասխանել է քննադատներին (տեսանյութ)
«Հայ ժողովրդի զավակները հասկանալու են, որ մեր երկրին անհրաժեշտ է հզոր հոգևոր կյանք, հզոր հոգևոր գիծ, և եկեղեցու հզորությունը մեր ժողովրդի հզոր հավատքն է», Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով իր հասցեին վերջին շրջանում հնչող քննադատություններին, հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:
Այնուհետև շարունակել է. «Անկախ այն բանից, թե ինչպես են իրենք դրսևորում իրենց մեր նկատմամբ, մենք պարտավոր ենք սեր ու ներողամտություն դրսևորել նրանց նկատմամբ: Վնասակարությունը, ավերը իրենց հասկանալի դարձնել: Մեղք չունեն մեր զավակները, որովհետև առանձին անհատներ, քաղաքական նպատակներից առաջնորդված կամ պատվերներ ու հատուկ առաջադրանք ունենալով, տարբեր կառույցներից իրենց գործն են իրականացնում՝ շփոթեցնելով բարեպաշտ մեր զավակներին:
Թերացումը նաև մերն է որպես եկեղեցի, որ լիարժեքորեն չենք ներկայացնում այն աշխատանքը, այն խնդիրները, որ մենք ունենք այսօր: Եկեղեցին այդ առումով լայն քարոզչությամբ զբաղված չէ: Մեղադրանքները, որոնք այսօր որոշակի միտումնավորությամբ ներկայացվում են, պետք է անդրադառնալ ու տեսնել, որ զուրկ են հիմքից ու արդար չեն, որովհետև եկեղեցու դեմ հարվածները հետապնդում են մեկ նպատակ, տկարացնելու ազգի հոգևոր միասնականությունը: Ազգին տկարացնելու համար, ինչպես դարերի մեջ եղել է, պետք է տկարացնել եկեղեցին, նրա հոգևոր ուժը, նրա հոգևոր զորությունը: Մենք լավատես ենք, մենք վստահություն ունենք առ Աստված, որ տերը իր ձեռքերի մեջ է պահում իրեն հավատացող ու իրեն հավատարիմ հայ ժողովորդին, որ բոլոր նման չար, նենգ գործողությունները պիտի տապալվեն, պիտի արդյունք չտան, որ մեր հայ ժողովուրդը պետք է փարված լինի սուրբ եկեղեցուն»:
Տեսանյութը՝ 1in.am-ի: