ԱՄՆ-ը պատրաստ է կին-նախագահ ունենալ.Միշել Օբամա
Քաղաքական
10:22 17/08/2013

ԱՄՆ-ը պատրաստ է կին-նախագահ ունենալ.Միշել Օբամա

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կարծում է, որ Ամերիկան պատրաստ է կին նախագահ ունենալուն: ԱՄՆ նախագահի տիկինը չի մեկնաբանել Հիլարի Քլինթոնի հնարավոր թեկնածությունը, ով առայժմ չի հայտարարել՝ 2016-ին առաջադրվելու է նախագահի պաշտոնում, թե ոչ: Ինքը՝ Միշել Օբաման նշել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը բարձրագույն պաշտոնին:

Նախկին առաջին տիկին ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համարվում է 2016-ի նախընտրական արշավի ֆավորիտ և բարձր վարկանիշ ունի դեմոկրատ-ընտրողների շրջանում: Նա արդեն ցուցադրել է հրապարակային քաղաքական գործչի ունակություններ՝ 2008 թվականին, երբ միայն համառ պայքարի արդյունքում փրայմերիզում զիջեց ներկա նախագահ Օբամային:

Placeholder
ԱՄՆ-ը պատրաստ է կին-նախագահ ունենալ.Միշել Օբամա