Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալվերդյանն ու «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը տարածել են բաց նամակ ուղղված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին` կոչ անելով երաշխավորել ու ապահովել օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիուղլյանի վերադարձը Հայաստան:
Բաց նամակ-պահանջը բաց է ստորագրության համար:
Նախաձեռնության հեղինակները կոչ են անում կոմիտեի ղեկավարությանը, Երևանի ու Բաքվի գրասենյակների ղեկավարություններին` ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` ապահովելու համար կոմիտեի ներկյացուցիչների ու գերի ընկած զինվորի հանդիպումը, հնարավորություն տալ զինվորին կապ հաստատել ծնողների հետ: Նամակում խիստ մտահոգություն են հայտնում, որ ԿՄԽԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները չեն կարողացել դեռևս հանդիպել նրան, որևէ տեղեկություն նրանից հայկական կողմն ու ծնողները չունեն, ինչը, ըստ հեղինակների, ժնևյան կոնվենցիայի դրույթների խախտում է:
Նախաձեռնության հեղինակները հիշեցնում են 2010-ին գերի ընկած հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքը, երբ միջազգային մարդասիրական ուշադրության բացակայության պայմաններում ադրբեջանական կողմն հայտարարեց, որ Սարիբեկյանն ինքնասպանություն է գործել, իսկ դին հայկական կողմին փոխանցլուց հետո փորձաքննության արդյունքում խոշտանգումների բազմաթիվ հետքեր էին հայտնաբերվել մարմնի վրա:
Հիշեցնենք, որ գոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:
Նախորդող հրապարակումներ` ՊՆ-ն կոչ է անում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան
Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայողը ցանկություն է հայտնել վերադառնալ Ադրբեջան