Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 20-ից
Սպորտ
15:26 19/08/2013

Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 20-ից

Օգոստոսի 20-ից կսկսվի աշխարհի ֆուտբոլի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ այդ խաղը կայանալու է սեպտեմբերի 10-ին, «Հրազդան» մարզադաշտում:

Ավելացնենք, որ արևմտյան տրիբունայի մեկ տոմսի արժեքը 8000 դրամ է, արևելյանինը` 5000, հարավային ու հյուսիսային տրիբունաներինը` 3000, իսկ յարուսինը` 2000:

Placeholder
Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 20-ից