Հայաստանի և Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականները կմրցեն Երևանում
Սպորտ
16:58 20/08/2013

Հայաստանի և Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականները կմրցեն Երևանում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013-2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը հոկտեմբերի 23-30-ը կանցկացվի Հայաստանում: Մեր հավաքականի մրցակիցներն են Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, պատրաստվելով այդ մրցաշարին` Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 28-ին և 30-ին Երևանում ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի մինչև 17 տարեկանների ընտրանու հետ:

Placeholder
Հայաստանի և Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականները կմրցեն Երևանում