Հայաստանը «Մուդիս»-ի  գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը
Տնտեսություն
10:09 21/08/2013

Հայաստանը «Մուդիս»-ի գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը

Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի` Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաև` բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:

Կազմակերպությունը նաև վերանայել է ազգային արժույթը՝ սահմանելով այն Baa3 Baa1-ի փոխարեն:

 

Placeholder
Հայաստանը «Մուդիս»-ի գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը