Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը` նույն ինքը Լիսկան, «Ժողովուրդ»-ի հետ զրուցում նշել է, որ ինքը լուրջ խնդիրներ ունի: Հարցին, թե ինչով է հիմա զբաղվում կամ պատրաստվում զբաղվել, նա ասել է.«Ես անելու ոչ մի բան չունեմ: Ես այժմ ավելի լուրջ խնդիրներ ունեմ»:
«Ժողովուրդ»-ի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո Ձեր և նրա փոխհարաբերությունները լարվել են, Ս. Խաչատրյանը պատասխանել է.«Ես չեմ հասկանում` ինչու պետք է լարվեն մեր փոխհարաբերությունները, որևէ առիթ չկա, որ մենք վատ փոխհարաբերություններ ունենանք: Ես այդ պաշտոնից հեռացել եմ իմ դիմումի համաձայն ու ասել եմ, որ շրջանառվող թեկնածուները արժանի թեկնածուներ են»: Թերթի դիտարկմանը, թե՝ «Սյունիքի մարզում կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրել է Արմեն Կարապետյանի թեկնածությունը և նա համարվում է Ձեր «սրտով թեկնածու», Ս. Խաչատրյանը պատասխանել է.«Թեկնածուն և նոր մարզպետի, և ՀՀԿ-ի թեկնածուն է, շատ նորմալ մարդ է, արդար, իսկ ընտրություններն էլ անցնելու են արդար, ու ընտրվելու է պատգամավոր, այլ թեկնածու, մրցակից չկա»: