Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ գերու հարցով դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդին
Օրվա թեմա
15:44 22/08/2013

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ գերու հարցով դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացի, շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի խնդրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ քայլեր ձեռնարկելու հայ զինվորի ազատ արձակման և Հայրենիք վերադարձնելու համար:

Այդ մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանը:

Մեկ այլ գրությամբ, Վեհափառ Հայրապետը այս հարցում խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև:

Նշենք, որ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը Ադրբեջանում գերության մեջ է դեռևս օգոստոսի 8-ից: 

Placeholder
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ գերու հարցով դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդին