Պետրոս Մակեյանը, հնարավոր է, միանա Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծելիք նոր ուժին
Օրվա մամուլ
09:57 22/08/2013

Պետրոս Մակեյանը, հնարավոր է, միանա Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծելիք նոր ուժին

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը «Հրապարակի» հետ զրույցում չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծելիք նոր ուժին միանալու է:

«Նիկոլի հետ երկար ճանապարհ ենք անցել, դե Սասունն էլ 2008-ից հետո իրեն պահեց ինչպես պետք է: Այսինքն, նրանց հետ համագործակցելու խնդիր չկա, բայց առայժմ նոր ուժ ստեղծելու մասին տեղեկությունները միայն մամուլի հրապարակումների տեսքով են, կոնկրետ գործընթացի մասին տեղյակ չեմ»,- նշել է Պ. Մակեյանը»: 

Placeholder
Պետրոս Մակեյանը, հնարավոր է, միանա Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծելիք նոր ուժին