Կոմիտաս 5Ա-ում կրկին լարված իրավիճակ է
Օրվա թեմա
11:32 22/08/2013

Կոմիտաս 5Ա-ում կրկին լարված իրավիճակ է

Այս պահին Կոմիտաս 5-ում կրկին լարված իրավիճակ է: Այս մասին հայտրարություն է տարածել Նախախորհրդարանը:

«Ոստիկանության և կարմիր բերետավորների հսկողության ներքո այնտեղ փորձում են շարունակել շինարարական աշխատանքները, իսկ բնակիչներն ու քաղաքացիական ակտիվիստները շարունակում են խոչընդոտել անօրինական շինարարությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այդ հասցեում, ըստ փակցված ցուցանակի, կառուցվելու է բազմաֆուկցիոնալ բնակելի շենք: Սրան ընդդիմանում են բնակիչները: Երեկ բնակիչների պայքարի արդյունքում շինարարական աշխատանքները կասեցվեցին:
Պայքարի մասնակիցներից մեկն էլ կտրեց երակները:

Բնակիչների բողոքներն ու մտահոգությունները` տեսանյութում:
 

Placeholder
Կոմիտաս 5Ա-ում կրկին լարված իրավիճակ է