Իրանի ԱԳ նախարար. միջուկային զենքը ներառված չէ Իրանի պաշտպանական դոկտրինում
Քաղաքական
12:53 23/08/2013

Իրանի ԱԳ նախարար. միջուկային զենքը ներառված չէ Իրանի պաշտպանական դոկտրինում

«Միջուկային զենքի առկայությունը դիտարկում ենք որպես սպառնալիք երկրի անվտանգությանը»: Այդ մասին իրանական «փարսինե.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հեռուստատեսությամբ ունեցած ելույթում հայտարարել է ԻԻՀ նորանշանակ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես նշել է. «Իրանի ժողովուրդը չի ցանկանում հրաժարվել իր իրավունքից, և ոչ մի կառավարություն էլ չի կարող անտեսել ժողովրդի իրավունքը: Սակայն, մենք ցանկանում ենք աշխարհին ապացուցել, որ Իրանի կողմից որևէ սպառնալիք գոյություն չունի. Միջուկային զենքը մենք չենք դիտարկում որպես երկրի անվտանգության բաղադրիչ, ընդհակառակը, դրա գոյությունը դիտարկում ենք որպես սպառնալիք»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը, վկայակոչելով միջուկային զենքի վերաբերյալ հոգևոր առաջնորդի ֆեթվան, հավելել է, որ միջուկային զենքը ներառված չէ Իրանի պաշտպանական դոկտրինում:

Նշենք, որ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Իրանի նորանշանակ ԱԳ նախարարի ծրագրում միջուկային խնդրի վերաբերյալ ներկայացված են հետևյալ դրույթները.

. Ջանքեր գործադրել, որպես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործը դուրս բերվի ՄԱԿ-ի ԱԽ-ից
. Աստիճանաբար լուծել Իրանի միջուկային խնդիրը՝ պահպանելով գիտական նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու Իրանի իրավունքը
. Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների կառավարում, նվազեցում և վերացում

Նախորդող հրապարակում՝  Իրանի միջուկային ծրագիրը մեկնարկել է Միացյալ Նահանգների անմիջական օժանդակությամբ. Իրանագետի մեկնաբանությունը

Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը ԻԻՀ ԱԳ նոր նախարարի ծրագրում. Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Placeholder
Իրանի ԱԳ նախարար. միջուկային զենքը ներառված չէ Իրանի պաշտպանական դոկտրինում