Սյունիքի նորանշանակ մարզպետը չի վստահել Դոլունցին. վերջինս ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը
Օրվա մամուլ
09:11 24/08/2013

Սյունիքի նորանշանակ մարզպետը չի վստահել Դոլունցին. վերջինս ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը

Սյունիքի մարզպետի այլևս նախկին տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա երկար տարիներ աշխատել է Լիսկայի ձեռքի տակ և, ըստ լավատեղյակների, եղել է նրա կամակատարը:

«Գորիսի դժբախտ դեպքերից հետո, երբ Դոլունցին նշանակեցին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, Լիսկան բոլոր ջանքերը գործի էր դրել, որ Դոլունցը նշանակվի Սյունիքի մարզպետ: Այսպիսով, նա անձնական մարզպետ կունենար: Ըստ ամենայնի՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը չի վստահել Դոլունցին, և վերջինս ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը»,-գրել է «Հրապարակ»-ը: 

Placeholder
Սյունիքի նորանշանակ մարզպետը չի վստահել Դոլունցին. վերջինս ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը