Ոստիկանների կողմից բերման ենթարկվելու մասին Սուխուդյանը տեսանյութ է տարածել (տեսանյութ)
Իրավունք
10:46 26/08/2013

Ոստիկանների կողմից բերման ենթարկվելու մասին Սուխուդյանը տեսանյութ է տարածել (տեսանյութ)

Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 24-ին ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի ու մարդկանց բերման ենթարկելու մասին ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը տեսանյութ է տարածել: Այդ տեսանյութում երևում է` ինչպես է Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության բաժանմունքում, գետնին նստած:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 24-ին «Armtoday.info»-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության մեքենայի մեջ ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին ուղեղի ցնցում: Այդ օրը ոստիկանությունից հայտարարեցին, որ ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 26 քաղաքացիներ:

Այսօր արդեն ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր խոսեցի Կոմիտաս 5-ի բնակիչներից մեկի հետ: Ամեն բան շատ խաղաղ է, չկան կարմիր բերետավորները, շինարարները: Մի խոսքով, սա էլ եմ ուզում գրանցել մեր ժամանակավոր հաղթանակների ցուցակում: Շնորհավորում եմ բոլորիս...»:

Կարդացեք նաև` Ոստիկանության հայտարարությունը Կոմիտաս 5-ում կատարվածից հետո

Ես հիմա ինձ շատ վատ եմ զգում. Արգիշտի Կիվիրյան
 

 

Placeholder
Ոստիկանների կողմից բերման ենթարկվելու մասին Սուխուդյանը տեսանյութ է տարածել (տեսանյութ)