Հայտնի ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել Կոլումբիայում
Աշխարհում
14:59 26/08/2013

Հայտնի ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել Կոլումբիայում

Անցյալում Կոլումբիայի հավաքականի և իսպանական «Ռեալի» հայտնի ֆուտբոլիստ Ֆրեդդի Ռինկոնը վթարի է ենթարկվել իր հայրենիքում: Ինչպես հայտնում է տեղի «Սեմանա» թերթը, վթարը տեղի է ունեցել Բուգա և Անդալուսիա քաղաքները կապող մայրուղու վրա: 47-ամյա Ռինկոնը չի կարողացել վերահսկել «Mazda CX-7» մեքենան թաց ասֆալտի վրա և դուրս է եկել մայրուղուց: Մեքենան մի քանի անգամ պտտվել է և լուրջ վնասվածքներ ստացել: 

Ռինկոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա գլխի վնասվածք է ստացել, նաև ձեռքն է կոտրվել: Նախկին ֆուտբոլիստի կյանքին վտանգ չի սպառնում: Նա վիրահատվել է և առայժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի պալատում:

Placeholder
Հայտնի ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել Կոլումբիայում