Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են կանայք հաճախ դավաճանում ամուսիններին
Առողջություն
10:00 26/08/2013

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են կանայք հաճախ դավաճանում ամուսիններին

Ամերիկացի գիտնականները հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, թե հատկապես որ տարիքում են կանայք և տղամարդիկ հաճախ դավաճանում իրենց երկրորդ կեսին:

Բրեդլի համալսարանի պրոֆեսոր Դէվիդ Շմիթը նկատել է, որ գեղեցիկ սեռի վերարտադրողական ֆունկցիան 30 տարեկանում փոքր-ինչ թուլանում է, և կինը ենթագիտակցորեն փորձում է օգտագործել ցանկացած հնարավորություն հղիանալու համար: Ահա այդ պատճառով էլ նա երկար փնտրում է իր զուգընկերոջը, որպեսզի գտնի նրան, ով իրեն պետք է, գրում է ուկրաինական «Хочу» ամսագիրը:

Աշխարհի 48 երկրներում հետազոտություն անցկացնելով և ուսումնասիրելով բնակչության սեքսուալ առանձնահատկությունները, մասնագետները, ըստ աղբյուրի, եզրակացրել են, որ կանայք առավել հաճախ դավաճանում են 30-35 տարեկան հասակում: Իսկ ահա արական սեռի ներկայացուցիչները՝ 25-30 տարեկան հասակում:

Placeholder
Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են կանայք հաճախ դավաճանում ամուսիններին