ԵՊՀ-ն նոր դժվարության առաջ է կանգնեցրել ծնողներին
Կրթություն, գիտություն
11:56 26/08/2013

ԵՊՀ-ն նոր դժվարության առաջ է կանգնեցրել ծնողներին

Ուսման վարձերի թանկացումը դեռ չմարսած` ԵՊՀ նոր ընդունվածների ծնողները նոր դժվարության առաջ են կանգնել: Այս տարի նրանցից վարձի կեսը պահանջում են վճարել մինչև սեպտեմբերի 6-ը: Նախորդ տարիների վճարման վերջնաժամկետ էր սահմանվում սեպտեմբերի 15-ը: Ծնողների մեծ մասը հենց սեպտեմբերի 15-ը նկատի ունենալով են նախատեսել իրենց ծախսերը:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանի խոսքով՝ նման փոփոխությունը ոչ մի բանով էլ պայմանավորված չէ: Միակ նպատակը, ըստ նրա, բուհի ֆինանսական հոսքերի կանոնակարգումն է:

Հնարավո՞ր է բուհի ղեկավարությունը վերանայի այդ որոշումը: «Նրանք մինչև չվճարեն, ուսանող չեն հրամանագրվի: Որոշումը չի վերանայվի, ուղղակի որոշ դեպքերում՝ հնարավոր է նրանց ընդառաջեն` վճարելու մինչև սեպտեմբերի 10-15-ը»,- ասաց Կ. Գրիգորյանը:

Նկատենք, որ վերջին օրերինԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  շարունակ հայտարարում է, որ լավ սովորող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնա բուհից: Այս պարագայում, ենթադրվում է՝ կլինեն ուսանողներ, ովքեր այդ սեղմ ժամկետում չեն կարողանա վճարել վարձը, ուստի նրանք այդպես էլ ուսանող չեն հասցնի դառնալ: Բայց ուսանող դառնալուց հետո է չէ՞ երևում, նա լա՞վ է սովորում, թե՞ վատ:

 

Placeholder
ԵՊՀ-ն նոր դժվարության առաջ է կանգնեցրել ծնողներին