«Բարսելոնի» տաղանդավոր կիսապաշտպանը որոշել է տեղափոխվել «Ռեալ»
Աշխարհում
17:12 27/08/2013

«Բարսելոնի» տաղանդավոր կիսապաշտպանը որոշել է տեղափոխվել «Ռեալ»

«Բարսելոնի» երկրորդ թիմի տաղանդավոր կիսապաշտպան Կիկո Ֆեմենյան այս շաբաթ ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, որից հետո որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

22-ամյա տաղանդը «Հերկուլեսից» «Բարսելոն» է տեղափոխվել 2011 թ., 2 մլն եվրոյով: Չնայած կատալոնյան ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2014 թ. հունիսը, «Բարսելոնը» որոշել է խզել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որպեսզի երիտասարդ իսպանացին կարողանա իր համար նոր ակումբ գտնել:

Բնականաբար, ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Ֆեմենյան կցանկանա խաղալ «Ռեալում»: Եվ իսպանական ԶԼՄ-ներն արդեն մեծ աղմուկ են բարձրացրել:

Ավելացնենք, որ երկու տարվա ընթացքում Ֆեմենյան ոչ մի հանդիպում չի անցկացրել «Բարսելոնի» առաջին թիմում, իսկ երկրորդի կազմում մասնակցել է 63 խաղի և խփել 6 գոլ:

Placeholder
«Բարսելոնի» տաղանդավոր կիսապաշտպանը որոշել է տեղափոխվել «Ռեալ»