Քրդերը սպառնում են վերսկսել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ
Քաղաքական
15:00 27/08/2013

Քրդերը սպառնում են վերսկսել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ

«Քրդական համայնքների միությունը» Թուրքիայի կառավարությանը մեղադրել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացի իրագործման հարցում անգործության և քայլեր չձեռնարկելու մեջ: Միության զինված խմբավորման անդամ Դելալ Ամեդը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԿԲ-PKK) լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ եթե առաջիկա օրերին Թուրքիայի կառավարությունը հաշտեցման գործընթացի շուրջ որևէ քայլ չձեռնարկի, ապա այն կհանգեցնի գործընթացի ավարտին, և իրենք կրկին կպատրաստվեն պատերազմական գործողությունների:

Ըստ թուրքական «Զաման» պարբերականի` Դելալ Ամեդը մասնավորապես ասել է. «Մենք պարզ և անկեղծ ենք խոսում, իսկական հաշտության ենք ձգտում: Սակայն կան մարդիկ, ովքեր անլուրջ են վերաբերվում քրդական խնդրին: Նրանք, ովքեր ձգտում են փոշիացնել մեր ջանքերը կստանան իրենց արժանի պատասխանը»:

Դելալ Ամեդն ասել է նաև , որ ինչ իրենք սկսել են դուրս բերել իրենց զինված խմբերին, Թուրքիան իրենց լքած տարածքներում ավելի է ուժեղացնում իր դիրքերը՝ հավելյալ զինված ուժեր տեղակայելով, զինամթերքի նոր մեծ պաշարներ կենտրոնացնելով:

Վերջում Դելալը սպառնացել է, որ եթե նույն վիճակը շարունակվի նաև առաջիկա օրերին, ապա իրենք ստիպված կլինեն վերստին դիրքավորվել՝ վերսկսելով ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ:
 

Placeholder
Քրդերը սպառնում են վերսկսել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ