Կապանի օդանավակայանի վերագործարկման համար առկա է ՀՀ նախագահի հանձնարարականը
Տնտեսություն
16:02 28/08/2013

Կապանի օդանավակայանի վերագործարկման համար առկա է ՀՀ նախագահի հանձնարարականը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում քննարկվել է օդանավակայանի վերագործարկման հարցը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են վերագործարկման ծրագիրը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող շփոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն օդանավակայանի շահագործումը կարևոր է համարել մարզի բնակչության համար` նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաև ՀՀ Նախագահի հանձնարարականը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետը նաև տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, և վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:


 

Placeholder
Կապանի օդանավակայանի վերագործարկման համար առկա է ՀՀ նախագահի հանձնարարականը