Մեսսին կմասնակցի «Ատլետիկոյի» հետ խաղին
Աշխարհում
18:30 28/08/2013

Մեսսին կմասնակցի «Ատլետիկոյի» հետ խաղին

«Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսին կարող է մասնակցել «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպմանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում Մեսսին ազդրի վնասվածք է ստացել և ընդմիջումից հետո ստիպված է եղել լքել խաղադաշտը:

Ինչպես պարզվեց, վնասվածքն այնքան էլ լուրջ չէր: Մեսսին ստիպված էր բաց թողնել «Մալագայի» հետ Պրիմերայի հանդիպումը, սակայն օրերս արդեն վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ բժիշկները ֆուտբոլիստին թույլատրել են մասնակցել մադրիդցիների հետ այսօրվա հանդիպմանը:

Իսկ ահա «Բարսելոնի» պաշտպան Ադրիանոն իր թիմին չի կարողանա օգնել: Բրազիլացին շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից:

Placeholder
Մեսսին կմասնակցի «Ատլետիկոյի» հետ խաղին