Մեծ Բրիտանիան չի բոյկոտի Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը
Սպորտ
18:50 29/08/2013

Մեծ Բրիտանիան չի բոյկոտի Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը

 Մեծ Բրիտանիան չի բոյկոտի 2014 թ Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ նման հայտարարությամբ հանդես է եկել Օլիմպիադա 2014-ին Մեծ Բրիտանիայի մարզական պատվիրակության ղեկավար Մայք Հեյը:

Վերջինիս խոսքերով` «բրիտանացի մարզիկները Սոչիում անցկացվելիք խաղերը բոյկոտելու պատճառ չունեն՝ չնայած անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների պրոպագանդման արգելքի մասին ռուսական օրենքին»:
Օրենքը լայն հասարակական արձագանք է առաջացրել, այդ թվում և՝ մարզական աշխարհում:

Ռուսաստանի կառավարությունն արդեն երաշխիքներ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե, համաձայն որոնց՝ Օլիմպիադայի ժամանակ համասեռամոլ մարզիկների իրավունքները չեն ոտնահարվի:

Սոչիում Օլիմպիադան կանցկացվի 2014-ի փետրվարի 7-23-ը:

Placeholder
Մեծ Բրիտանիան չի բոյկոտի Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը